Ներքին 4 տարի առաջ - 01:55 20-06-2022

Լուրերը, թե ես կամ իմ ընտանիքի անդամները մասնակցել ենք Նիգավանի ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են. Մ. Ասատրյան

ԱԺՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, անդրադառնալով Նիգավանում տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։

Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։ Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան