Ներքին 4 տարի առաջ - 00:46 20-06-2022

ՊՆ-ն մինչև հիմա չի անդրադարձել նախորդ օրվա սահմանային միջադեպին. Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում մինչև հիմա նախորդ գիշերը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա։
Սա այն դեպքում, որ ՊՆ-ից լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում միջադեպը կարճ հաստատել էին, սակայն փոխանցել էին, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։
Դեպքի մանրամասների հետ կապված մի ամբողջ օր տարատեսակ լուրեր են շրջանառվում, իսկ թե ինչով են զբաղված ՊՆ-ի կուսակցական ֆունկցիոներները կարելի է միայն ենթադրել։
Դե իսկ իրավապահ համակարգը զբաղված է ընդդիմախոսների զուգարան գնալը օպերատիվ հետևելով, իշխանական մամուլին տարբեր թեմաներով օպերատիվ կադրեր տրամադրելով, իշխանական քարոզչամեքենան սպասարկելով, մի խոսքով վերածվել է քպ շարքային ստորաբաժանման։
Դե սրանց համար ի՞նչ սահման, ի՞նչ զինծառայող, ի՞նչ պաշտպանություն, ի՞նչ հայրենիք։
Կարևորը իրենց կիրակին հաճելի անցնի, փորները կուշտ լինի, փողն էլ գրպաններում անպակաս»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի