Ներքին 4 տարի առաջ - 23:06 19-06-2022

Երևանի և Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի, Գագարին ավանի գազասպառողների, սեփականատեր Աբովյան Խաչատուրի, սեփականատեր Համբարձումյան Սուրենի, «ԵրՌու», «Վովսամ», «Սեդամի», «Տ.Ա.Գազ», «Գարչինո» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին», «Լիհնիտիս», «Գեգասթար», «Արա Արեգ», «Ռանչպար», «Սֆերա տեխսերվիս», «Նոյ Լենդ», «Ծովածոց», «Ծովասար», «Ավտոտեխսպասարկում ԷՄԷԼ» ՍՊԸ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ նշելով, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 20-ին ժամը 09:00-19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում