Ներքին 4 տարի առաջ - 21:46 19-06-2022

Արտակարգ դեպք Երևանում․ Կիևյան կամրջի վրա պարեկները փրկել են 3 երեխաների մորը

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը, Ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ծառայություն կատարելիս են եղել Կիևյան կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գևորգ Մնացականյանն ու Դավիթ Մադոյանը կարողացել են օպերատիվորեն հասնել նշված վայր և այդ կնոջը մեծ դժվարությամբ բռնել ու վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում այդ կնոջ ազգականը ասում էր. «Կինը, ով մեր հարազատներից է, 33 տարեկան է: 3 երեխա ունի իր խնամքին: Սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել, բայց լավ էր, մեզ քաղաքացիներն ասացին, որ ինչ-որ երկու պարեկ, որոնցից մեկը՝ վտանգելով իր կյանքը, անցել է վտանգավոր եզրագիծն ու մեր հարազատին փրկել: Թող նման դեպքեր երբեք չլինեն: Բոլորս էլ ունենք սոցիալական խնդիրներ ու անլուծելի խնդիր չկա: Նորից ուզում ենք մեր շնորհակալական խոսքն ուղղել պարեկներին»:

Պարեկների ուղեկցությամբ 33-ամյա կինը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»