Ավելին 4 տարի առաջ - 17:27 19-06-2022

Ռուսաստանցի գիտնականները «նիհարեցնող շաքար» են ստեղծել

Վյատսկիի պետական ​​համալսարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուսումնական հաստատության գիտնականները քաղցր սպիտակուց՝ բրազեյն ստանալու միջոց են հայտնաբերել, որը շաքարի անվնաս փոխարինող է։ Այս մասին հաղորդվում է «Իզվեստիա»-ի կայքում։

Հրապարակման մեջ նշվում է, որ դա կարող է ածխաջրային շաքարների այլընտրանք դառնալ ամբողջ աշխարհում և նպաստել ճարպակալման դեմ պայքարին։

Ըստ Վյատսկիի պետական ​​համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Սերգեյ Լիտվինեցի, ցածր կալորիականությամբ արտադրանքի լայն տեսականու մշակումը բրազեյնի արտադրության արդյունավետ տեխնոլոգիաներ է պահանջում։ Նա նշել է, որ գիտնականների գաղափարները հիմնականում ուղղված են տեխնոլոգիական լուծումների մշակմանը, որոնք կնվազեցնեն ստացվող արտադրանքի ինքնարժեքը։

«Առաջին փուլում, օգտագործելով սպիտակուցների ինժեներական տեխնոլոգիաները, մենք գենետիկական կոնստրուկցիաներ ենք ստեղծել բրազեյնի մուտանտ ձևերի կենսասինթեզի համար, որոնք ավելի քան երկու հազար անգամ ավելի քաղցր են սախարոզից: Հումք, սպիտակուց, արտադրություն՝ ամեն ինչ տեղական է, և որ ամենակարևորը արտադրանքը կլինի հայրենական։ Այս հետազոտությունը եզակի է Ռուսաստանի համար»,- ասել է Լիտվինեցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում