Արտաքին 4 տարի առաջ - 14:02 19-06-2022

Թուրքական նավը չի կարողացել դուրս գալ Մարիուպոլից

Ռուսական զորքերի կողմից քաղաքը գրավելուց հետո Մարիուպոլի նավահանգստից շաբաթ օրը պետք է դուրս գար առաջին օտարերկրյա նավը՝ թուրքական «Ազով Կոնկորդ» չոր բեռնանավը։ ՏԱՍՍ-ի աղբյուրը հաղորդել է, որ նավի ծով դուրս գալը հետաձգվել է։

«Առայժմ նավի մեկնումը հետաձգվել է հունիսի 18-ից հունիսի 20-ը: Պատճառը՝ ԴԺՀ-ում նավատիրոջ կողմից նավահանգստային ծառայությունների դիմաց վճարումներ չկատարելն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Գումարը, որը պահանջում են ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները, նա չի նշել։ «Նավը դատարկ է, առանց բեռի ուղևորվելու է հայրենիք»,- հավելել է աղբյուրը։

Ավելի վաղ ռուսաստանցի կոնտրադմիրալ Վիկտոր Կոչեմազովն ասել էր, որ թուրքական «Ազով Կոնկորդ»-ը Մարիուպոլի նավահանգստից պետք է դուրս գա հունիսի 18-ին՝ մաքսային և սահմանային ծառայություններից թույլտվություն ստանալուց հետո։

Մայիսի վերջին ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Միխայիլ Միզինցևը հաղորդել էր, որ վեց օտարերկրյա նավ է գտնվում Մարիուպոլի նավահանգստում՝ «Ցարևնա» (Բուլղարիա), «Ազբուրգ» (Դոմինիկյան Հանրապետություն), «Սմարտա» (Լիբերիա), «Բլյու Սթար» (Պանամա), «Ազով Կոնկորդ» (Թուրքիա), «Լեդի Աուգուստա» (Ջամայկա)։ Միզինցևը պահանջել է «գործուն ազդեցություն ունենալ» նավերի սեփականատերերի վրա, որպեսզի նրանք դուրս բերեն դրանք նավահանգստից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում