Արտաքին 4 տարի առաջ - 12:28 19-06-2022

Ուկրաինական պատերազմը կարող է տարիներ տևել․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարող է տարիներ տևել, գերմանական Bild am Sonntag պարբերականին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ուկրաինական զորքերին ժամանակակից զենքի մատակարարումը կմեծացնի երկրի ազատագրման հնարավորությունները։

Նման հայտարարություն է արել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Sunday Times-ի էջերում։

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ դա կարող է տարիներ տևել, մենք չպետք է դադարեցնենք Ուկրաինային աջակցությունը»,- ասել է Սթոլթենբերգը։ «Նույնիսկ եթե ծախսերը մեծ են ոչ միայն ռազմական աջակցության, այլ նաև էներգակիրների և պարենային ապրանքների գների աճի պատճառով»,- հավելել է նա, մեջբերել է Reuters-ը:

Սպասվում է, որ հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կհամաձայնեցվի Ուկրաինային օգնության փաթեթը, որը կօգնի երկրին խորհրդային ժամանակաշրջանի հին զենքերից անցնել ՆԱՏՕ-ի ստանդարտ սպառազինության, ավելի վաղ ասել է Սթոլթենբերգը:

Ջոնսոնը դաշնակիցներին կոչ է արել զգոնությունը չթուլացնել և պատրաստվել երկարատև պատերազմի՝ մինչև Ուկրաինայի լիակատար հաղթանակը։ Նա գտնում է, որ պետք է շարունակել Ուկրաինային զենք, տեխնիկա, զինամթերք մատակարարել և զինվորականների վերապատրաստումներ անցկացնել, որպեսզի երկիրը զարգացնի իր մարտական ​​ներուժը։

Մոսկվան հայտարարում է, որ Արևմուտքի կողմից զենքի մատակարարումները սրում և երկարաձգում են հակամարտությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում