Ավելին 4 տարի առաջ - 19:28 18-06-2022

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է աչքերի միջոցով ախտորոշել աուտիզմը

Ֆլինդերսի և Հարավային Ավստրալիայի համալսարանների օպտոմետրիստները գտել են աուտիզմի սպեկտրի խանգարումները և ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշն աչքերի միջոցով հայտնաբերելու միջոցը: Նրանք դա ավելի մանրամասն նկարագրել են Frontiers in Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները հետազոտել են աուտիզմի սպեկտրի խանգարումներով 55 երեխայի, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով՝ 15 երեխայի և ևս 156-ի՝ առանց այդ խանգարումների: Օգտագործելով էլեկտրառետինոգրաֆիա՝ թեստ, որը չափում է ցանցաթաղանթի էլեկտրական ակտիվությունը՝ ի պատասխան լույսի գրգռման, հետազոտողները պարզել են, որ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով երեխաների ցանցաթաղանթի էլեկտրական ակտիվությունը բարձր է, մինչդեռ աուտիզմով երեխաների ցանցաթաղանթի էլեկտրական ակտիվությունը՝ ցածր՝ համեմատած խանգարումներ չունեցող երեխաների հետ:

«Այս հետազոտությունը նախնական ապացույցներ է տալիս նեյրոֆիզիոլոգիական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն տարբերում են ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով և աուտիզմով երեխաներին տիպիկ զարգացող երեխաներից, այլև ցույց են տալիս, որ նրանք կարող են տարբերվել միմյանցից էլեկտրառետինոգրաֆիայի բնութագրերի հիման վրա»,- ասում են հեղինակները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան