Ներքին 4 տարի առաջ - 00:31 18-06-2022

Երբևէ հայոց պետականությունը այսքան վտանգված չի եղել․ Աշոտ Մելքոնյան

Պատմաբան, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին «1.am»-ին տված հարցազրույցի ժամանակ հարց ուղղվեց, թե վերջերս Գիտությունների ազգային ակադամիայի մի շարք գիտնականներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Արցախի, և նշում էին, որ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասն կազմել մի պետության, որն իր քաղաքացիների արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացությամբ։ Այս հայտարարությունը համընկավ Ֆրանսիայի հրապարակում ծավալվող գործողությունների հետ, որքանով էին սրանք պայմանավորված Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին աջակցությամբ, ինչին ի պատասխան Մելքոնյանը ասաց․ «Բնականաբար Գիտությունների ակադեմիան պետք է իր կարծիքը հայտներ, և ես այդտեղ առանձնապես հերոսության դրսևորում չեմ տեսնում, որովհետև տասնամյակներ շարունակ բոլորս կրկնել ենք նույն խոսքերը, որ ոչ մի կարգավիճակով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի կազմում Արցախը պահելը կնշանակի ուղղակի ցեղասպանություն, երկրորդ կարծիք չկա, այնպես որ կապել որևէ իրադարձության հետ, կարծում եմ, այնքան էլ կարևոր չէ»։

Հարցին, թե մինչ այս, թե՛ արտաքին թե՛ ներքաղաքական տարբեր զարգացումների ժամանակ ակադեմիան նախկինում բավականին լուռ է եղել, ինչով էր այս անգամ պայմանավորված որոշակի առումով միջամտությունը, Մելքոնյանը պատասխանեց․ «Երբևէ մեր հասարակութունը այսքան պառակտված չի եղել, երբևէ Արցախի խնդիրը այսքան սրությամբ դրված չի եղել, երբևէ հայոց պետականությունը այսքան վտանգված չի եղել, և բնականաբար լռելը կնշանակեր անհասկանելի մոտեցում»,- ասաց Մելքոնյանը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող