Արտաքին 4 տարի առաջ - 22:27 17-06-2022

Մենք մտադիր ենք ազատագրել երկրի ողջ տարածքը, այդ թվում՝ Ղրիմը. Ուկրաինայի Պնախարար

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ Ուկրաինան մտադիր է հետ նվաճել իր ողջ տարածքը, ներառյալ Ղրիմը, և հակիրճ ներկայացրել է Ուկրաինայի եռաստիճան ռազմավարությունն այս պատերազմում։

«Մենք պատրաստվում ենք ազատագրել մեր ամբողջ տարածքը: Ղրիմն ուկրաինական հող է: Դա ինձ համար բացարձակապես ակնհայտ է: Ղրիմն Ուկրաինայի ռազմավարական նպատակն է, քանի որ Ղրիմն ուկրաինական տարածք է»,- ասել է Ռեզնիկովը:

Նախարարի խոսքով, առջևում պատերազմի երեք փուլ է սպասվում: Առաջին փուլում Ուկրաինան պետք է կայունացնի իրավիճակը ճակատում, երկրորդում՝ հակառակորդին հետ շպրտի փետրվարի 24-ին՝ Ռուսաստան լայնամասշտաբ ներխուժման պահին զբաղեցրած գիծը։

«Եվ երրորդ փուլը՝ մենք մեր գործընկերների հետ կքննարկենք, թե ինչպես ենք ազատագրելու մեր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը»,- ասել է Ռեզնիկովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»