Ներքին 4 տարի առաջ - 18:04 17-06-2022

«Հետը տարավ մի սուր դանակ». ԿԳՄՍ նախարարը շարունակեց «Պստիկ պապան» երգը՝ անդրադառնալով «վաստակավոր» և «ժողովրդական» կոչումներին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով վաստակավոր և ժղովրդական կոչումները հանելուն, ասաց.

«Իմ կարծիքով, և առհասարակ կարծիքներ կան, որ ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի համար չկան հստակ չափանիշներ։ Մեր արտիստներից, մեր մշակութային գործիչներից ո՞ր բանաձևով որոշենք, թե ով է ժողովրդական և ով՝ ոչ ժողովրդական, քանի որ այստեղ դասակարգում է առաջանում։ Բայց մենք պահպանել ենք, ու կմնան մշակույթի վաստակավոր գործիչ, գիտության վաստակավոր գործիչ կոչումները։ Նախարարությունը տարիներ շարունակ որոշել է տվյալ գործչին ժողովրդական արտիստի կոչում շնորհել, իսկ մնացածը ոչ ժողովրդակա՞ն են։ Բառը արդեն հնից եկած բառ է, միգուցե մեջը դրական էլեմենտներ կան, բայց խառնող էլեմենտն ավելի շատ է»։

Դիտարկմանը, թե տարիներ շարունակ քաղաքական հայացքներ ունեցող ռաբիս երգիչներին, որոնք երգել են «Պստիկ պապան գնաց բանակ» երգը, տվել են վաստակավորի կոչում, պատասխանեց․ «Հետը տարավ մի սուր դանակ, չէ՞։ Կարծում եմ՝ իրական գնահատական տալիս է հանդիսատեսը, իրական գնահատական տրվում է ժողովրդի կողմից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում