Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:24 16-06-2022

Աճեմօղուի ու Փաթափությանի հաշվին անպտուղ PR-վելու հետեւանքները

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում կայացած ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ շրջանավարտներն իրենց գործունեությամբ պետք է նպաստեն ավելի արդար և կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործին:

Հավանաբար, նա իրեն է համարում կիրթ հասարակության անդամ, իսկ իր ռեկտոր դառնալն ու դոկտորական «կպցնելը» արդարության բացառիկ դրսեւորում: Երեւի իր ընկալմամբ նույնքան արդար է իր բարձր աշխատավարձը եւ ԵՊՀ հրավիրյալ դասախոսների $20-$22-ին համարժեք գրոշները:

Սա էլ քիչ է, նրան ռեկտոր դարձրած ռեժիմի գլուխ անդիպլոմ Նիկոլ Փաշինյանն է խոսել գիտությունից ու գովել Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին ու Մեսրոպ Մաշտոց շքանշան հանձնել: «Այն հաջողությունները, որոնք Դուք ունեք, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը սեփականն է համարում»,- ասել է ուրիշի հաշվին PR-վելու հերթական հնարավորությունը ստացած վարչապետը: Նա ասել է, որ հայրենակիցների ներուժը ներգրավելը կարևոր է:

Ի դեպ, Փաշինյանը 2018թ. մայիսին էլ ֆեյսբուքի իր էջում ավետում էր, որ իբր հետ հեռախոսազրույցում հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին և ընդունել է այցի իր հրավերը:

Աճեմօղլուն, բնականաբար, չեկավ, իսկ Նիկոլը «համեստորեն» լռեց նրա այցի ժամկետների մասին, որոնք իբր ճշտվում էին, ու որոնց մասին իբր պետք է հայտներ «ժող»-ին:

Դրանից հետո Հայաստանի տնտեսությունը փլվեց, ու այս տեմպերով նույնը սպառնում է կրթության եւ գիտության ոլորտներին: Հատկապես որ գիտության ոլորտը անապատանում է, ասպիրանտական տեղերն էլ համարյա չեն համալրվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան