Ներքին 4 տարի առաջ - 22:46 16-06-2022

Արմեն Սարգսյանը պատերազմից հետո փախել է Կատար և Միացյալ Էմիրություններ. Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությանը՝ ասելով, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Արմեն Սարգսյանը միջոցներ ունի տարբեր բանկերում.

«Նախկին նախագահը իր հարուստ փորձառությունը բաշխում է, ինչը չի արվում անվճար, հնարավոր է՝ միլիոնավոր դոլարներ են արժենում, և այդ փորձառությամբ ՀՀ նախագահը ճամփորդում է։ Արմեն Սարգսյանը իրավասու չի եղել զբաղվել արտաքին քաղաքականությամբ։ Նախագահը արտաքին քաղաքականության բնագավառում երկկողմ հարաբերություններ պետք է չաներ, բայց նա հաճախ է ճամփորդել, օրինակ՝ Կատար, իսկ Արմեն Սարգսյանը մինչև պատերազմը Կատար գնացել է մի քանի անգամ, որից մեկ տարի անց մեկնում է Ճապոնիա՝ Օլիպիական խաղերին մանակցելու համար, բայց էլի մեկնում է Կատարով, այլ ոչ թե, օրինակ, Մոսկվայով։ Այս այցերն իրականում շատ կասկածելի են»։

Ղազարյանի խոսքով՝ հունվարի տասնչորսին Սարգսյանը մեկնում է Կատար և անհետանում։ Իսկ այս ողջ ժամանակաշրջանում զրո պաշտոնական այց է եղել Կատարից ՀՀ, իսկ դիվանագիտական հարաբերությունները պահանջում են երկկողմ հավասարաչափ հարաբերություններ.

«Կատարն Ադրբեջանին բարեկամ պետություն է, Էմիրությունը ևս բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը նման պարբերականությանբ, նման ինտենսիվությամբ գնացել Էմիրություններ և Կատար։ Կատարում կա ներդրումային հիմնադրամ, որտեղ նավթային հասույթը աշխարհագրական և ոլորտային իմաստով ներդրումներ է կատարում տարբեր երկրներում, դրա դոնոր կարող է լինել նաև Ադրբեջանը, իսկ դա ներդրումային ծրագրեր իրականացնի ՀՀ-ում։ Կարող է լինել նման բան։ Առևտրատնտեսական և քաղաքական բացակայության պայմաններում Փաշինյանի և Սարգսյանի՝ նման ինտենսիվության այցերը տարօրինակ են, քանի որ մենք անգամ քաղաքական օրակարգ չունենք նրանց հետ, քանի որ Կատարը ոչ ՀԱՊՀ, ոչ ԵԱՏՄ անդամ են, բայց այդ երկու պետությունները Ադրբեջանի գործընկերներն են։ Արմեն Սարգսյանը փախել է պատերազմից հետո Կատար և Միացյալ Էմիրություններ, որովհետև ԱԺ-ում որևէ փաստաթուղթ չկա, վավերապայման, որոնք նախագահի հրաժարականի դիմումից բացակայում են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում