Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:19 16-06-2022

Որպես իրավաբան՝ ինձ վատ եմ զգում, որ ՔԿ-ի իմ գործընկերները կարող են ապօրինի գործեր կարել. Արամ Վարդևանյան

Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները։ Քննչական կոմիտեի մոտ ընդդիմադիրների հետ երթի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ դա գլխավոր մասնաշենքն է, որտեղ շատ հաճախ, գրեթե ամենօրյա ռեժիմով իրենց ընկերների նկատմամբ գործեր են կարվել.

«Կարվել են ոստիկանի ցուցմունքի վրա՝ առանց տեսանյութի՝ ուղղակի մեր գաղափարակիցներին կալանավորելու համար։ Հենց այս շենքի մեր գործընկերներին տեղեկացնում եմ, որ մեր պատգամավոր գործընկերները մեր ապօրինի կալանավորված ընկերներին հանդիպել են, բոլորի տրամադրությունը տեղն է, և գիտակցում են, որ սա պայքար է։ Այս շենքից թող նայեն մարդկանց բազմությանը, որ հասկանան, որ ապօրինի կալանավորումներով, գործեր կարելով խայտառակ են լինում։ Ես՝ որպես իրավաբան, ինձ վատ եմ զգում, որ իմ գործընկերները կարող են ապօրինի գործեր կարել։ Դա ուղղակի ամոթ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան