Ավելին 4 տարի առաջ - 22:06 16-06-2022

Հազվագյուտ հիվանդության պատճառով տղամարդն ամեն շաբաթ փոխում է մաշկը

Հնդկաստանի բնակիչը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով բառացիորեն ամեն շաբաթ փոխում է մաշկը, գրում է LADBible-ը։

25-ամյա Մաջիբար Մալիկը տառապում է էրիթրոդերմայով` մաշկի ծանր և կյանքին սպառնացող բորբոքումով: Վիճակը բնութագրվում է կարմիր, թեփուկավոր մաշկով և հայտնի է որպես «կարմիր մարդու» համախտանիշ: Տղամարդու խոսքով՝ բժիշկները նրա մոտ ախտորոշել են հիվանդությունը ծնվելուց ընդամենը մի քանի օր անց։

Ամեն շաբաթ Մաջիբարը բառացիորեն թափում է իր վրայից մաշկի մեռած հատվածները, ինչը բնորոշ է նման հիվանդությանը։ Բացի այդ, իր յուրահատկությունից ելնելով, հնդիկը հաճախ խնդիրներ է ունենում հասարակության մեջ։ Մալիկի խոսքով՝ ինքը նույնիսկ դպրոցում չի ավարտել ուսումը, քանի որ մյուս երեխաներն իրենից վախեցել են։

Սակայն, չնայած խնդիրներին, տղամարդը փորձում է չվհատվել և իրեն սովորական մարդ է համարում։ Մաջիբարին աջակցում են ընտանիքն ու ընկերները, ինչը նրան ինքնավստահություն է տալիս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան