Ավելին 4 տարի առաջ - 20:25 16-06-2022

Հայտնի է 2022 թվականի առաջատար ֆիլմը ամերիկյան վարձույթում

«Top Gun: Maverick» մարտաֆիլմը, որի գլխավոր դերակատարը դերասան Թոմ Քրուզն է, շարունակում է գլխավորել ԱՄՆ-ի կինովարձույթը՝ երկրում հավաքելով ավելի քան 400 միլիոն դոլար, հայտնում է Collider-ը։

Համաշխարհային վարձույթում ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկիի ֆիլմը վաստակել է 362 միլիոն դոլար, ինչի արդյունքում ամբողջ աշխարհում վաստակած ընդհանուր գումարը հասել է783,8 միլիոն դոլարի։

ԱՄՆ-ում Top Gun-ն արդեն առաջ է անցել «Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմից: Ժապավենը ճանաչվել է 2022 թվականի ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը։ Մարտաֆիլմը դարձել է նաև երկրորդ ֆիլմը Spider-Man. No Way Home-ի հետ միասին, որը հատեց 400 միլիոն դոլարի շեմը՝ COVID-19-ի բռնկման սկզբից ի վեր:

Ֆիլմը, որի ռեժիսորն է Ջոզեֆ Կոսինսկին, կինոթատրոններում է հայտնվել մայիսին և առաջին հանգստյան օրերին ամբողջ աշխարհում վաստակել է 248 միլիոն դոլար: ԱՄՆ-ում դրա պրեմիերան կայացել է զոհված ամերիկացի զինծառայողների հիշատակին նվիրված ազգային տոնի՝ Հիշատակի օրը։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում