Արտաքին 4 տարի առաջ - 18:22 16-06-2022

Միլլերը հայտարարել է, որ «Գազպրոմն» ապրում է «ձմեռը մոտ է» ռեժիմով

«Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունն ամեն օր ապրում է «ձմեռը մոտ է» ռեժիմով։ Այս մասին նա լրագրողներին ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, հեղուկ գազի պահանջարկը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկաներում զգալիորեն կաճի։

«Այս տարվա երկրորդ կիսամյակում հեղուկ գազի եվրոպական ներկրողները «ոսկե» հեղուկ գազի լրացուցիչ մատակարարումների համար կպայքարեն չինացի, հնդիկ, ասիացի գնորդների հետ։ Սա չի կարելի բացառել»,- նշել է նա:

Նա հավելել է, որ «Գազպրոմի» արտահանումը Եվրոպա նվազել է տասնյակ տոկոսներով, սակայն գազի գինը մի քանի անգամ աճել է, ուստի ընկերությունը «վնաս չի կրի»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ