Ներքին 3 տարի առաջ - 23:13 10-07-2023

Ձմեռը չոր էր. որ հիմա էլ տեղումներ չլինեին, հացահատիկի բերքի կորուստ կլիներ

Այս տարի Հանրապետությունում տեղումները սպասվածից շատ են։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղատնտես Հարություն Մնացականյանը ասաց, որ տեղումներից վնաս չունենք։

«Սա միայն դրական ազդեցություն կունենա, այգեգործության մեջ վնաս չեն տալիս անձրևները։ Ցորենի, գարու ցանկատարածություններն էլ դեռևս չեն քաղում, որ խանգարի քաղին, մի 2-3 օր էլ կշարունակվի, կանցնի»,- ասաց գյուղատնտեսը։

Խոսելով տեղումների քանակից Մնացականյանը նկատեց.«Սա մեր բախտից է, ձմեռը եղանակը չորային էր, և եթե այս անձրևները չլինեին մենք ահագին հացահատիկային մշակաբույսերի պակաս կունենայինք, բերքատվության անկում կլիներ, բերքը շատ քիչ կլիներ»։

Հարցին, թե առանձին մշակաբույսերի, օրինակ կարտոֆիլի վրա ինչ անդրադարձ կունենա անձրևները, պատասխանեց.«Հավատացեք անձրևը այնքան քիչ է արդյունք տալիս կարտոֆիլի համար, որ մի հատ էլ պետք է ջրվի։ Անձրևները վնաս են խոտքաղի ժամանակ, որ չեն կարողանում անել, բայց մնացած բոլոր առումներով դրական ազդեցություն է ունենում»,- եզրափակեց գյուղատնտեսը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ