Արտաքին 4 տարի առաջ - 10:57 18-11-2021

Վատ բերքի պատճառով Ռուսաստանը մտադիր է ավելի շատ կարտոֆիլ գնել ԱՊՀ-ից

ՌԴ գյուղատնտեսության նախարարության՝ կառավարությանն ուղղված զեկույցում ասվում է, որ նախատեսվում է ԱՊՀ երկրներից ավելի շատ կարտոֆիլ գնել, գրում է «Իզվեստիա»-ն։

Նշվում է, որ դա թույլ կտա կարտոֆիլն ավելի ցածր գնով գնել, քան Պակիստանից ու Եգիպտոսից, որտեղից ավելի վաղ ներկրվում էր։ Դա կօգնի նաև հաղթահարել արմատային մշակաբույսերի պակասը, որը հնարավոր է մինչև գարուն։

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացրել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով երկրում կարտոֆիլի բերքահավաքը շատ դանդաղ է ընթանում, և ծավալը սպասվածից քիչ է։ Բացի այդ, բանջարեղենի որակն այս տարի բարձր չէ։ Եղանակային պայմաններից ելնելով հավաքված կարտոֆիլը խոնավ է և ավելի կարճ ժամանակ կպահպանվի։

Բերքահավաքի հետ կապված դժվարությունների պատճառով բանջարեղենի մեծածախ գներն արդեն 71.4%-ով գերազանցել են 2020թ.-ինը: Նման միտում կա նաև գազարի (+44%) և կաղամբի (+70%) դեպքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի