Ներքին 4 տարի առաջ - 12:38 16-06-2022

Առաջիկայում շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ․ Իշխան Սաղաթելյան

«Մենք մեր հանրահավաքի ժամանակ հստակ գնահատեցինք անցած երկու ամիսները, մեր ձեռքբերումները, ստեղծված իրավիճակը, այնուհետև մենք ներկայացրինք շարժման առարիկա ընդլայնման, շարժման կառուցվածքի և մարտավարության ու անելիքների մասին։ Չնայած այդ ամենը գնաց երկրորդ պլան, և ամբողջ ուշադրությունը սևեռվեց վրանների ապամոնտաժման վրա։ Ելնելով դրանից՝ ես կներկայացնեմ այն կարևոր ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք այս ժամանակահատվածում և խոսել առաջիկա անելիքների մասին»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ամփոփելով անցած երկու ամիսները ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով առաջիկա պլանների մասին՝ Սաղաթելյանն ասաց․ «Ակնհայտ է, որ անցնող ամիսների ըընթացքում շարժումը լուրջ ձեռքբերում է ունեցել։ Մենք առաջիկայում շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք նաև մարզային կառույցներ, շարժումը պետք է օջախներ ձևավորի նաև Արցախում ու սփյուռքում, դրա բոլոր նախադրյալնները արդեն կան։ Մենք պայքարը նույն թափով պետք է շարունակենք, մինչև հասնենք վերջնական հաղթանակի։ Բոլոր այն խոսակցությունը շարժման դադարի, հետքայլի մասին անիմաստ խոսակցություններ են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան