Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:21 16-06-2022

Վարչապետն առաջին մարդը չէ ՀՀ-ում, ով ասել է՝ Արցախի հարցը մեզ համար չպետք է լինի նպատակ, այլ միջոց. Ա. Ջուլհակյան

ԱԺ ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը պատասխանում են լրագրողների հարցերին։

Լրագրողի հարցին, թե երեկ վարչապետ Նիկել Փաշինյանը խոսեց արցախյան բանակցությունների վերաբերյալ՝ կրկին անդրադանալով Արցախի կարգավիճակի հարցինև նշելով, որ կարգավիճակը չպետք է դիտարկել նպատակ, այլ միջոց, իրենք կարող են որպես իշխանության ներկայացուցիչներ վստահեցնել, որ Արցախի կարգավիճակի հարցում հետքայլ չենք անելու, այլ շարունակելու ենք պնդել ինքնորոշման իրավունքը, ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց.

«Հետքայլի մասին պետք է հասկանանք, թե ինչ ելակետային տվյալներ ենք ունեցել, հետո որոշենք, թե հետքայլ ասելով՝ ինչ ենք հասկանում։ Արցախի կարգավիճակի մասին ասել է վարչապետը, որ Արցախի հարցը մեզ համար չպետք է լինի նպատակ, այլ միջոց, ես պնդում եմ․ նա առաջին մարդը չէ ՀՀ-ում, որ նման խոսքով է հանդես եկել՝ խոսելով այն մասին, որ արցախյան հարցը ի սկզբանե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց, անվտանգության հարց»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի