Ավելին 4 տարի առաջ - 10:28 16-06-2022

Ստեղծել է աշխարհում առաջին ավտոմեքենաներ լիցքավորող ռոբոտը

Ամերիկյան EV Safe Charge ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին շարժական ռոբոտը՝ էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Այս մասին հաղորդվում է արտադրողի կայքում։

Նորույթը ստացել է ZiGGY անվանումը: Ըստ Auto Futures-ի, հարթակը լիցքավորման համար մեկնում է տարբեր վայրեր՝ ավտոկայանատեղի, առևտրի կենտրոն, հյուրանոց կամ տուն: Էլեկտրական մեքենաների սեփականատերերը կարող են ռոբոտին կանչել բջջային հավելվածի կամ մեքենայի տեղեկատվական համակարգի միջոցով։ Դրանից հետո ZiGGY-ը վերադառնում է կայան՝ վերալիցքավորման համար:

Նման տեխնոլոգիայի արտադրությունը նախատեսված է 2023 թվականին։ Այսպիսով, ընկերությունը նախատեսում է նվազեցնել ստացիոնար լիցքավորման համակարգերի տեղադրման ծախսերը։ «Մենք ZiGGY-ը ստեղծեցինք նկատի ունենալով էլեկտրական մեքենաների լիցքավորման հետ կապված ճկուն լուծումների աճող պահանջարկը: Մենք նաև ցանկանում էինք աջակցել դեպի ավելի մաքուր, բնապահպանական և ամբողջովին էլեկտրական շարժունության գլոբալ անցմանը»,- բացատրել է ընկերության հիմնադիր Կարադոկ Էրենհալտը:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում