Ներքին 4 տարի առաջ - 23:39 15-06-2022

Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի թեկնածու է․ նա վաղը կհանդիպի ՔՊ-ականներին

Factor.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրել Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Վաղը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Աննա Վարդապետյանի հանդիպումը: ՔՊ-ից երկու պատգամավոր, անանուն մնալու պայմանով, հաստատեցին Factor.am-ի տեղեկությունները՝ նշելով, որ խմբակցության ղեկավարությունից, հանդիպման մասին տեղեկացնելով, շեշտել են, որ Աննա Վարդապետյանի առաջադրման և նրա հետ հանդիպման մասին տեղեկություններն առայժմ չհրապարակեն: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Աննա Վարդապետյանից և ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Նա ընտրվել էր ՀՀԿ իշխանության օրոք:

Չնայած Նիկոլ Փաշինյանի սուր քննադատություններին, Դավթյանը Փաշինյանի իշխանության գալուց հետո շարունակեց պաշտոնավորել: Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանը հեղափոխությունից հետո նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչ 2019 թվականի նոյեմբերը, իսկ 2020 թվականի մարտից առ այսօր Նիկոլ Փաշինյանի օգնականն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան