Ավելին 4 տարի առաջ - 21:07 15-06-2022

ԱՀԿ-ն առաջարկում է փոխել «կապկի ծաղիկ» վիրուսի անվանումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշել է վերանվանել կապկի ծաղիկ վիրուսը (monkey pox)՝ հիվանդությունների եզրույթներում կենդանիների անունների, մարդկանց անունների կամ մշակութային հիշատակումների օգտագործման անցանկալի լինելու պատճառով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեոդոր Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն նաև աշխատում է գործընկերների և փորձագետների հետ ամբողջ աշխարհից՝ փոխելու կապիկի ծաղկի վիրուսի անվանումը, նրա ճյուղերը և դրա պատճառած հիվանդությունը: Հնարավորինս շուտ նոր անունների մասին հայտարարություններ կանենք»,-հայտարարել է նա կազմակերպության կայքում։

Ինչպես ընդգծել է Գեբրեյեսուսը, կապկի ծաղկի գլոբալ բռնկումը «ակնհայտորեն անսովոր և տագնապալի է»։
Ինչպես փոխանցում է Bloomberg-ը՝ տարբեր երկրների ավելի քան 30 գիտնականներ նամակով դիմել են բժշկական համայնքին՝ կոչ անելով վերանվանել հիվանդությունը: Նամակի համաձայն, գիտնականները կարծում են, թե վիրուսի անվանումը սխալ Է, նշելով, որ ԱՀԿ-ն հանձնարարում Է խուսափել հիվանդությունների անվանումներում օգտագործել աշխարհագրական տարածաշրջանների ու կենդանիների անուններ: Գիտնականները նաև ընդգծել են, որ վիրուսը չի կարելի համարել աֆրիկյան: Նամակի հեղինակների կարծիքով, կապկի ծաղկի վերանվանումը կօգնի խուսափել խտրականությունից:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում 39 երկրներում գրանցվել են կապկի ծաղկի արդեն ավելի քան 1600 հաստատված և մոտավորապես 1500 ենթադրվող դեպքեր: Կապկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է նաեւ մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթև հիվանդություն Է, և մարդկանց մեծ մասն ապաքինվում Է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»