Ներքին 4 տարի առաջ - 20:11 15-06-2022

Մեր սրտերում նա միշտ կմնա որպես սիրելի, բարեկիրթ և պարկեշտ անձնավորություն և արտիստ․ Վահրամ Դումանյան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը, մասնավորապես, ասել է.

«Խորը ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:

Մեզանից հեռացավ ստեղծագործական հանրության ամենաինքնատիպ և սիրված դեմքերից մեկը, պակասեց ազնվական մի ներկայություն, անփոխարինելի մի գույն:

Ռաֆայել Քոթանջյանն իր արվեստով հիացրել է հազարավոր հանդիսական­ների: Մեր սրտերում նա միշտ կմնա որպես սիրելի, բարեկիրթ և պարկեշտ անձնավորություն և արտիստ:

Ցավակցությունս եմ հայտնում Քոթանջյանի ընտանիքին, ընկերներին, արվեստի երկրպագուներին: Ընդունե՛ք իմ վշտակցությունը: Ուժ և մխիթարություն եմ մաղթում ձեզ այս ծանր պահին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան