Ներքին 4 տարի առաջ - 20:04 15-06-2022

Աղվան Հովսեփյանի մոտ հետվիրահատական բարդություններ են առաջացել

ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի մոտ հետվիրահատական բարդություններ են առաջացել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աննա Մանթաշյանը։

Նշենք, որ օրեր առաջ Հովսեփյանի ականջներն են վիրահատել։

«Բավականին բարդություններ եղան, շաքարն է բարձրացել, հոդային խնդիրներ են առաջացել։ Վիրահատությունը իր հերթին շատ բարդացում չի տվել, բայց դրանից հետո շաքարն է բարձրացել, ծնկներում ջուր է առաջացել։ Տեսնենք՝ հետազոտություններն ինչ արդյունք կտան»։

Նա նշեց, որ առողջական խնդիրների մասին բազմիցս դատարաններում բարձրաձայնել են, սակայն որեւէ արդյունք չի տվել։ Այնուամենայնիվ, որոշել են, որ պետք է միջնորդեն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։

Հիշեցնենք` Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում