Ներքին 4 տարի առաջ - 19:49 15-06-2022

ԶԼՄ ներկայացուցիչներին թույլ չտվեցին մոտենալ Օպերայի և բալետի շենքի մուտքին

Այսօր՝ ժամ 19:00-ին, ընդդիմադիր պատգամավորները նախատեսել են Ազատության հրապարակում իրականացնել նստացույց, իսկ Նիկոլ Փաշինյանը գալիս է օպերա՝ ուսանողներին դիպլոմները հանձնելու։

Քիչ առաջ, ոստիկանական ուժերի հսկողության ներքո և պետական ծառայության ուժերի հատուկ ծառայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը մտավ Օպերայի և բալետի շենք, որտեղ քիչ հետո պետք է տեղի ունենա ուսանողներին դիպլոմներ հանձնելու արարողությունը։

Փաշինյանի՝ շենք մտնելուց հետո ոստիկանական ուժերը քաղաքացիական անձանց համար բացեցին դեպի շենքի մուտք տանող ճանապարհը, սակայն ԶԼՄ ներկայացուցիչներին թույլ չտվեցին անցնել, որի համար որևէ պարզաբանում չներկայացրին։

Այնուհետև քաղաքացիական հագուստով մի անձ մոտեցավ ԶԼՄ ներկայացուցիչներին և ասաց, որ հատուկ ծառայություն են պատրաստվում իրականացնել, բայց թե ինչ իրավական հիմքով լրագրողներին թույլ չեն տալիս անցել այն կողմ, ասաց, որ ինքը չի կարող պարզաբանել, Կառավարությունից կիջնեն և կպարզաբանեն, սակայն հետո որևէ մեկը չեկավ։ Իսկ տարածքում գտնվող ոստիկաններն էլ, հղում անելով ԱԱԾ աշխատողներին, ասացին, որ իրենք կապ չունեն, իրենց ԱԱԾ և ՊՊԾ ծառայողները թույլ չեն տալիս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով