Ներքին 4 տարի առաջ - 19:44 15-06-2022

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին, թեմի կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին և Իրաքի Բասրա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ Խաժակ Վարդանյանին:

Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու առթիվ:

Խոսելով իրաքահայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք է հայտնել, որ, աջակից ունենալով հոգևոր դասին, կենտրոնական վարչությանը, հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել և ազգային-եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել: Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորել է, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային-հոգևոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը և, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:

Իրաքահայոց թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Մելքոն Մելքոնյանն Իրաքի հավատավոր հայորդիների անունից ուրախություն է հայտնել թեմակալ առաջնորդի ընտրության առիթով՝ ընդգծելով, որ Հայր Օշականն իր նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից և վայելում է ամենքի վստահությունը։

Զրույցի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի և վստահության համար` հավաստիացնելով, որ իր ողջ ուժերն ու կարողությունները կներդնի և կծառայեցնի ի պայծառություն Իրաքի հայոց թեմի և ի բարօրություն հավատավոր ժողովրդի:

Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսն Աստծո զորակցությունն է մաղթել Օշական վարդապետին իր առաջնորդական առաքելության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի