Արտաքին 4 տարի առաջ - 18:54 15-06-2022

«Ազոտ» գործարանի բունկերներում իրավիճակը սպառնալից է դառնում. ՄԱԿ

Իրավիճակը Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական գործարանի տակ գտնվող բունկերներում, որը արգելափակված է ռուսական զորքերի կողմից, և որում թաքնված են խաղաղ բնակիչներն ու ուկրաինացի զինվորականները, դառնում է սպառնալից, քանի որ ավարտվում են մարդկանց տարրական իրերը: Այս մասին BBC-ին հայտնել է ՄԱԿ-ի՝ մարդասիրական խնդիրների համակարգման հարցերով վարչության ներկայացուցիչ Սավիանո Աբրեուն։

«Ջրի, հիգիենայի պարագաների անբավարարությունը առաջացնում է մեծ մտահոգություն: Դա մեզ շատ է անհանգստացնում, քանի որ մարդիկ չեն կարող երկար ապրել առանց ջրի»,- ասել է նա։

Սննդամթերքն ու դեղորայքը նույնպես ավարտվում են, հավելել է նա։

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով վարչությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր արգելափակվել են տարածքում, սակայն կազմակերպությունը խաղաղ բնակիչների մոտ անվտանգ հասանելիության երաշխիքներ չունի:

«Եթե նրանք ստիպված լինեն օգտագործել ջրի վտանգավոր աղբյուրներ, դա կհանգեցնի առողջության հետ կապված խնդիրների: Մենք պետք է հնարավորինս արագ մտածենք այն մասին, որ այնտեղ մնացած մարդիկ հասանելիություն ունենան ջրին»,- հավելել է Աբրեուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով