Արտաքին 4 տարի առաջ - 13:21 15-06-2022

ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզության տվյալներ կփոխանցի հրետանային հարվածների համար

Միացյալ Նահանգները մտադիր է հետախուզական տեղեկատվություն փոխանցել Ուկրաինային՝ բազմակի արձակման հրթիռային համակարգերի միջոցով հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Պենտագոնի տվյալներով, ներկայում ուկրաինացի զինվորականներն ավարտում են HIMARS և MLRS համակարգերի կիրառման դասընթացները։

ԱՄՆ-ը խոստովանել է, որ դեռևս Մոսկվան ավելի շատ հրետանի ունի, քան Կիևը։ Վաշինգտոնը հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր է ուկրաինական բանակին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով՝ Ուկրաինայի տարածքում թիրախներ խոցելու համար։

Տեսականորեն HIMARS-ը և MLRS-ը կարող են թիրախներ խոցել նաև ՌԴ տարածքում։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը դանիացի լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուկրաինական բանակը չի գնդակոծի հարևան երկրի քաղաքացիական օբյեկտները։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Կիևին մատակարարվող HIMARS-ի հեռահարությունը չի գերազանցի 80 կիլոմետրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»