Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 10:31 15-06-2022

Ընդդիմությունը հավաքել է վրանները Ֆրանսիայի հրապարակից․ կենտրոնի երթևեկությունը վերականգնված է

Ընդդիմությունը արդեն հավաքել է վրանները Ֆրանսիայի հրապարակից։ Այս պահին հրապարակում շարունակում է տեղում մնալ միայն բեմահարթակը։ Ֆրանսիայի հրապարակում երթևեկությունը վերականգնվել է։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին «Դիմադրության» շարժման անդամները վրաններ էին տեղադրել հրապարակում և աղբամաններով փակել էին ճանապարհը։

Մոտավորապես 45 օր շարունակ վրանները հրապարակում էին, ընդդիմության անդամները գիշերում էին հրապարակում, այստեղ կազմակերպվում էին հանրահավաքներ, քննարկումներ, մշակութային հանդիպումներ։ Այդտեղից մեկնարկում էին բողոքի ակցիաներն ու երթերը։

Երեկ հրավիրված հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակից հանում են վրանները:

Նրա խոսքով` վրանային ավանը կատարել է իր գործը, ժամանակն է այլ հրապարակներ նվաճելու։ «Ես առաջարկում եմ վաղվանից հավաքել վրանները, բայց եթե նպատակահարմար գտնենք, ցանկացած հրապարակում կվերականգնենք վրանային ավան»,- հայտարարեց Սաղաթելյանը` ասելով, որ հետագա պայքարը վրաններով պայմանավորված չէ: Սաղաթելյանի այս հայտարարությունը դժգոհություն առաջացրեց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան