Արտաքին 4 տարի առաջ - 23:25 14-06-2022

Պեկինը կարող է պատրաստվել Թայվան ներխուժման՝ «հատուկ գործողության» տեսքով. Radio Free Asia  

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրահանգ է ստորագրել զինված ուժերի «ոչ ռազմական» օգտագործման մասին։ Սա մտավախություն է առաջացնում, որ Պեկինը կարող է պատրաստվել Թայվան ներխուժման՝ «հատուկ գործողության» տեսքով, ինչը չի դասակարգվում որպես պատերազմ, փոխանցում է Radio Free Asia-ն։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հունիսի 15-ից։

Ինչպես հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վեց գլխից բաղկացած փաստաթղթի հայտարարված նպատակների թվում են «ազգային ինքնիշխանության, տարածաշրջանային կայունության պահպանումը, խաղաղ ռազմական գործողությունների կազմակերպման ու անցկացման կարգավորումը»։

Հաղորդագրությունը հայտնվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովում վերջերս ունեցած իր տեսաելույթում կոչ է արել դիվանագիտական ​​լուծում տալ Թայվանի նեղուցում ռազմական գործողության սպառնալիքին, գրում է Radio Free Asia-ն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ