Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:10 14-06-2022

Մենք Նիկոլին անպայման հեռացնելու ենք, բայց դա անելու ենք անարյուն․ Սաղաթելյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։
Այսօր կրկին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը․

«Այսօր մենք այստեղ ենք՝ մի շարք կարևոր հարցերի պատասխանելու, միասին որոշում ընդունելու ու առաջ գնալու։ Այդ որոշումները պետք է ապահովեն մեր շարժման հետագա ընթացքը, զարգացում և նպատակների վերջնական իրագործումը։

Մեր պայքարի ընթացքում լաոն զարթնեց, միայն պետական կուրությամբ տառապողը կարող է սա չնկատել։ Այս օրերին հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց։ Միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանակցած լուծում կամ զիջում պարտադրել։ Այս շարժումը կանխեց կամ առնվազն խախտեց նոր կապիտուլացիա ստորագրելու ժամանակացույցը։ Եվ դրանով են պայմանավորված Նիկոլի և Ալիևի վախերը։

Մենք Նիկոլին անպայման հեռացնելու ենք, բայց դա անելու ենք անարյուն։Սակայն մենք հիմա կանգնած ենք մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ, մեզ հարկավոր է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավաորություն, որը թույլ կտա ավելի ընդլայնել շարժումը և հասնել վերջնական նպատակի։

Մենք վրանային ավանը հիմնեցինք մշտական գործող հավաքատեղ հասցե ձևովորելու համար, Ֆրանսիայի հրապարակը այլևս պատկանում է «Դիմադրության» շարժմանը՝ անկախ նրանից՝ այստեղ վրաններ կլինեն, թե ոչ։
Այս պահին կարող ենք վստահ պնդել, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը։ Մենք առաջարկում ենք, հաշվի առնելով մեր առաջիկա մարտավարությունը, վաղվանից հավաքել մեր վրանները։ Բայց ցանկացած ժամանակ, երբ մենք գտնենք դրա անհրաժեշտությունը, ցանկացած հրապարակում, այդ թվում՝ նաև այստեղ, երկու ժամ հետո վերականգնեք վրանային ավանները։

Բայց մեր հետագա պայքարի արդյունավետությունը այս պահից սկսած վրաններով պայմանավորված չէ»,-ասաց Սաղաթելյանը։



Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում