Ներքին 4 տարի առաջ - 18:00 14-06-2022

Միլիոններ` 6 օրվա գործուղման համար. Հրաչյա Սարգսյանի նոր որոշումը

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ քաղաքապետարանի երկու աշխատակից գործուղվելու են Լեհաստան։ Սարգսյանի ստորագրած որոշման մեջ ասվում է. «Հաշվի առնելով 2022 թվականի հունիսի 26-ից 30-ը Լեհաստանի Հանրապետության Կատովիցե քաղաքում կայանալիք Համաշխարհային քաղաքաշինական ֆորումին (World Urban Forum (WUF11) մասնակցելու ՄԱԿ-ի Բնակավայրերի ծրագրի (UN Habitat) գործադիր տնօրենի նամակ-հրավերը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը 2022թ. հունիսի 25-ից հուլիսի 1-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետության Կատովիցե քաղաք հետևյալ կազմով՝ Ստեփան Մաչյան- Երևանի քաղաքապետի տեղակալ, Անդրանիկ Սեդոյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ։ Գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևանի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին»։

Իսկ թե որքան գումար է նախատեսված այդ անձանց մի քանի օրվա գործուղման համար, Oragir.news-ը փորձեց ճշտել Երեւանի քաղաքապետարանից, որտեղից մեզ փոխանցեցին. «Նախահաշվով նախատեսված է 1 միլիոն 714 հազար դրամ, սակայն փաստացի վճարված է 703 հազար դրամ։ Այդ գումարը հետագայում, ըստ գործուղման ծախսերի, կարող է հասնել նախահաշվով նախատեսված 1 միլիոն 714 հազար դրամի, դրանից ավելի չի կարող լինել»։

Հ․Գ․- Երեւանի քաղաքապետարանը ինչպես Սարգսյանի, այնպես էլ այլ քաղաքապետերի ժամանակ, աչքի է ընկել անիմաստ միլիոններ ծախսելով, այդ թվում` ճոխ գնումների եւ գործուղումների վրա այն դեպքում, երբ Երեւանում ամեն քայլափոխի հազար ու մի չլուծված խնդիր կա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան