Ներքին 4 տարի առաջ - 15:47 14-06-2022

Երկրում ճգնաժամ չկա, կա ընդդիմության մոտ, երբ գիշերները վրաններում մարդ չկա․ Քոչարյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ի վերջո երբ է այս քաղաքաական ճգնաժամի իրավիճակը կայունանալու, ասաց․

«Եթե երկրում կա ճգնաժամ, դրա հաղթահարման հարթակը գտնվում է միայն Ազգային Ժողովում, որից ընդդիմադիր դաշտը զբաղեցնող պատգամավորները բացակայում են արդեն տևական ժամանակ։ Եվ խնդիրը այդտեղ է, իրենք են փորձում ճգնաժամ հրահրել, ճգնաժամ՝ որպես այդպիսին, չկա․ փոքր տարածքում՝ Ֆրանսիայի հրապարակի շուրջը, պտտվելը դեռ ճգնաժամի մասին չի խոսում։ Ճգնաժամ կա արդեն իրենց մոտ, որովհետև գիշերները վրաններում մարդ չկա, եթե մարդ էլ կա, արդեն մահացած մարդ ունենք նարկոտիկ օգտագործելու արդյունքում։
Ճգնաժամը իրենց քաղաքական օրակարգի մեջ է»։

Հարցին, թե քաղաքացիներից մեկը մեքենան վարել է վրաններից մեկի ուղղությամբ, դատապարտո՞ւմ է այդ արարքը, Քոչարյանը պատասխանեց․

«Այո՛, մեքենա վարել մի ուղղությամբ, որտեղ կարող է լինել մարդ, և վթար հրահրել, դա դատապարտելի է։ Ընդ որում, Ոստիկանությունը անպայման գործողություններ կիրականացնի, որի արդյունքներից տեղյակ կլինենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի