Ներքին 4 տարի առաջ - 15:45 14-06-2022

Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նորանշանակ դեսպան Նորա Արիսյանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է Սիրիայի Արաբական Հանրապետությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում: Առավելագույն ջանք կներդնեմ երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ ի շահ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների»,- ասել է նորանշանակ դեսպանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նորա Արիսյանին պաշտոնի ստանձնման առթիվ և նշել, որ հայ-սիրիական հարաբերությունները պատմական բարեկամական հիմքերի վրա են ձևավորվել: «Վստահ եմ, որ ձեր դիվանագիտական փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը

Երկուստեք կարևորվել է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ գործնական քայլերի ձեռնարկումը մշակութային և կրթական նոր ծրագրերի մշակման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»