Սպորտ 4 տարի առաջ - 00:17 14-06-2022

«Ցրելու նուրբ արվեստը». Կապառոսի դերը՝ թունդ հայրենասիրություն

Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Շոտլանդիայի ընտրանուն։

Հանդիպման նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի մամուլի ասուլիսը։

Կապառոսին հարց հնչեց ՀՖՖ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։ Իսպանացի մասնագետի պատասխանը անուղղակի էր. «Շոտլանդիա, Շոտլանդիա և Շոտլանդիա։ Նախորդ անգամ ցանկանում էիք պաշտոնաթողության հասնել, այժմ փորձում եք նույնը կրկնել։ Իռլանդիայի նկատմամբ հաղթանակից հետո Դուք (լրագրողը,- խմբ.) կարծեմ այստեղ չէիք»։

Խոակին Կապառոսը պարզապես «ցրում է» բոլոր ցավոտ հարցերը... նրա և ՀՖՖ-ի ձեռագիրը կնճռոտ դեպքերում ազգային հավաքականի մասին վեհ խոսքերն ասելն է։

«Հավաքականի խաղերի դեպքում բոլորը՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ՀՖՖ-ն, մարզասերները, լրագրողները խաղում են։ Այդ ամեն ինչի հանրագումարը հաղթանակ ցանկանալն է, որովհետև սա մեր երկրի և հայկական ֆուտբոլի հեղինակության հարցն է»,- հպարտորեն ասել է 0։9 հաշվով պարտություն կրած, Ազգերի լիգայի վերջին երկու խաղերում մարզչական ձախողումներ թույլ տված իսպանացի մարզիչը։

Արման Առաքելյան

Ասուլիսի տեսանյութը.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով