Ներքին 4 տարի առաջ - 19:08 13-06-2022

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցական հեռագրի մեջ, մասնավորապես, նշված է.

«Մեծ ցավով տեղեկացա թատրոնի և կինոյի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:

Ավելի քան հինգ տասնամյակ բեմում և էկրանին՝ Ռաֆայել Քոթանջյանը ստեղծել է վառ և ինքնատիպ կերպարներ, որոնք արժանացել են համընդհանուր ճանաչման և սիրվել ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:

Խորապես ցավակցում եմ անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա արվեստն ընդմիշտ իր ակնառու տեղն ունի մեր մշակույթում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում