Արտաքին 4 տարի առաջ - 19:03 13-06-2022

Ըստ թուրքական թերթի՝ քրդերն ու ամերիկացիները Սիրիայի հյուսիսում սկսել են պարեկային ծառայություն

Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սիրիայի քրդական ուժերի դեմ հնարավոր ռազմական գործողության հարցը։ Վերջիններիս Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։ Հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական իշխանամետ «Sabah» լրատվամիջոցի տեղեկություններով՝ Սիրիայի հյուսիսային 5 շրջանում, որտեղ Թուրքիան նախատեսում է ռազմական գործողություն իրականացնել, ամերիկացի զինվորները և քուրդ զինյալներ սկսել են պարեկապահակային ծառայություն իրականացնել:

Աղբյուրը նաև հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են ամերիկացի զինվորներ: Էրդողանի խոսափող համարվող վերոհիշյալ լրատվամիջոցն այս ամենը որակում է որպես ամերիկյան աջակցություն քրդական ուժերին:

Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման անդամները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում հնարավոր ռազմական գործողությունից առաջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»