Ներքին 4 տարի առաջ - 17:10 13-06-2022

Կաթողիկոսի եղբորորդին կալանավորվել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, բավարարել է Կորյուն Ներսիսյանին կալանավորելու միջնորդությունը։ Վերջինս կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին Oragir.news-ին ասաց Ներսիսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Նա նշեց, որ դատարանի որոշումն անհիմն է, ինչի մասին դեռ առիթ կունենա խոսելու։ Հարցին, թե մամուլում գրվել էր՝ գործում ներգրավված են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ, նրանք ի՞նչ կարգավիճակ ունեն, փաստաբանը պատասխանեց. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Համենայն դեպս, մեզ տրամադրած փատաթղթերում որեւէ ակնարկ դատավորների ներգրավված լինելու մասին չկա, եւ այս պահին չեմ կարող հերքել կամ հաստատել»։

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․ Ն-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․ Դ-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․ Գ-ի և Ն․ Ա-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․ Դ-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 500 հազար դրամ կաշառք։ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ-ին Կ. Ն-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Նշենք, որ Կորյուն Ներսիսյանը Գարեգին Բ-ի եղբորորդին է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում