Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:48 13-06-2022

Պետք է բարձրանա դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը. Գրիգոր Մինասյան

Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ կառավարության նախագիծը, որով ներկայացվում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Այն հանձնաժողովի նիստում ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

Մինասյանն ասաց, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում է ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք և հնարավորություն տալ այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները.

«Նախագիծը, որը ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին, վերջինիս ներկայացրած կարծիքի հիման վրա էականորեն լրամշակվել է՝ սահմանելով այլ կառուցակարգ։ Նախագծով նախատեսվել են հիմնական կարգավորումները։ Նախ հստակեցվել է, որ այն դեպքում, որ արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը եղել է ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում, ապա այդ հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական վարույթ իրականացնելուց հետո մեկ տարի ժամկետում»։ Մինասյանի խոսքով՝ կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, նախատեսվել է նաև, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե, օրինակ, ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի։ Նախագծի անցումային դրույթներով անցել է կարգավորում առ այն, որ վերը նշված լինելու դեպքում կարգապահական վարույթ կհարուցվի մինչև օրենքի ուժի մեջ մտնելը՝ դատարանի կայացած ակտերով արձանագրված կամ բացահայտված խախտումներով, որտեղ ևս գործում է մինչև 15 տարվա վաղեմության պայմանը։ Ընդ որում, նախատեսվել է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ակտերով բացահայտված խախտման հիման վրա դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության, անաչառության, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու հանգամանքով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»