Ներքին 4 տարի առաջ - 14:48 13-06-2022

Արարատի մարզում մեկնարկել է ամառային զորակոչը

Արարատի մարզում մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը:
Մարզի զորակոչիկներին ճանապարհելու են գնացել մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ պետի պաշտոնակատար Մարատ Բազիկյանն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։

Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

«Հայրենիքը պաշտպանելը մեծ պատիվ է բոլորիս համար։ ՀՀ անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք, եղբայրաբար խնդրում եմ՝ ծառայության այս տարիներին թև ու թիկունք եղեք իրար։ Հարգելի ծնողներ, դուք էլ ամուր եղեք, համբերություն եմ մաղթում ձեզ։ Աստված պահապան մեր երկրին»,- իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը։

Նորակոչիկներին բարի ծառայություն են մաղթել նաև համայնքի ղեկավարներն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարը։
Տղաները ստացել են նաև քահանայի օրհնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան