Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:34 13-06-2022

ԿԲ-ն որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա. Մարտին Հարությունյանը ներկայացնում է բյուջեի հաշվետվությունը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը։

Հարակից զեկուցող ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, թե վերջին օրերին նկատելի է դրամի արժեզրկումը, և արտադրողները, IT ոլորտի ներկայացուցիչները, տուրիստական գործակալությունները և այլ շատ տնտեսվարողներ ի՞նչ կարող են սպասել այս դեպքում, երբ գնաճը չի մեղմվում, հակառակը՝ ավելի թանկացումներ կան, հասարակության շրջանում այդ հարցը բարձրացվում է, ասաց. «Իհարկե, մեզ շրջապատող գործընկեր երկրներում ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան մեզ մոտ, սակայն պետք է հասկանանք, որ 9% գնաճ է, ինչը հիմնականում ազդում է առաջնային անհրաժեշտության ապրանքների վրա։ ԿԲ-ն որևէ ազդեցություն չունի այդ փոխարժեքի ձևավորման վրա։ Տարվա սկզբում մոտավոր 100 մլն դոլար արտարժույթ ենք ձեռք բերել շուկայից, ԿԲ-ն արհեստականորեն չի կարող միջամտել դրամի արժեքի վրա։ Հասարակության մոտ կարծիք կա, որ ԿԲ-ն ճիշտ կանի, որ փոխարժեքը ֆիքսի, որովհետև մենք պետք է հասկանանք, որ գնաճն իր հետ բերում է հավելյալ ծախս»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»