Արտաքին 4 տարի առաջ - 21:34 12-06-2022

Պետքարտուղարության ներկայացուցիչը Թբիլիսիում վերծանել է Վաշինգտոնի ուղերձը

Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա Մակդոնալդը Թբիլիսիում հայտարարել է, որ Վաշինգտոնից ուղերձ է բերել «Վրաստանի դեմոկրատական ​​կուրսի վերաբերյալ խոր մտահոգության մասին»։

Մակդոնալդը ժամանել է Թբիլիսի՝ հանդիպելու կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ընթացիկ գործընթացները։ Նա լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է իր ներդրումները՝ աջակցելու Վրաստանի ժողովրդավարական ապագային և ժողովրդավարական նկրտումներին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ ՄԱԿ-ի ասոցիացիայի civil.ge պորտալին հղումով։

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում քննարկվել են ժողովրդավարության զարգացման, ընտրական և դատաիրավական բարեփոխումների հարցեր։

«Հիմնականում (մենք խոսեցինք) այն մասին, թե ինչպես կարելի է աջակցել նրան, ինչ ուզում են վրացիները, դա, մասնավորապես, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումն է»,- ասել է Մակդոնալդը:

Նա նշել է, որ Թբիլիսի է եկել «Վրաստանի համար բացառիկ հնարավորության» պահին։ «Իմ ուղերձը՝ բաց մի թողեք այս հնարավորությունը: Միավորվեք վրաց ժողովրդի ուզածի շուրջ՝ այն, ինչ դուք բոլորդ արտահայտեցիք, այսինքն՝ ինտեգրում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»,- հորդորել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ Վրաստանն այս ճանապարհին ունի բազմաթիվ դաշնակիցներ, ընկերներ և գործընկերներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի