Ուղիղ եթեր
Մշակույթ 4 տարի առաջ - 20:00 12-06-2022

Աշխարհի ամենաթանկարժեք ծնեբեկը

Փարիզի Օրսե թանգարանը հայտնի է իմպրեսիոնիստական ​​և պոստիմպրեսիոնիստական ​​ստեղծագործությունների հարուստ հավաքածուով։ Ամեն տարի երեքուկես միլիոն արվեստասեր զբոսաշրջիկ է այցելում այս թանգարան՝ դիտելու Վան Գոգի, Գոգենի, Դեգայի, Ռենուարի, Մունկի, Պիզարոյի, Մոնեի, Մանեի և այլոց կտավները։

Աշխարհահռչակ այս նկարիչների աշխատանքների շարքում ցուցադրված է փոքր չափերով (16x21սմ), մի շատ տարօրինակ նատյուրմորտ։ Այն կոչվում է «Ծնեբեկ»:

Մարմարե սեղանի վրա ընկած բանջարեղենի այս ցողունը պատկերել է իմպրեսիոնիզմի հիմնադիր, ֆրանսիացի գեղանկարիչ Էդուարդ Մանեն:

Օրսեի էքսկուրսավարները պատմում են, որ ամեն տարի միլիոնավոր այցելուներ կանգ են առնում այս կտավի առջև, զարմացած նայում ու չեն հասկանում, թե ՝ ինչո՞ւ է նկարիչ Մանեն նկարել ծնեբեկի այս ցողունը, ինչու՞ է նկարչի ուշադրությունը գրավել այս անշուք բանջարեղենը, արժե՞ր արդյոք այսքան ջանք թափել սրա վրա։

Թանագարանի Էքսկուրսավարներն այցելուներին ամենա անգամ սիրով ներկայացնում են նկարի ստեղծման պատմությունը և բավարարում նրանց հետաքրքրությունը։ Այս փոքրիկ նատյուրմորտը ոչ միայն արժեքավոր է որպես արվեստի գործ, այլ նաև ընդգծում է նկարչի յուրահատուկ հումորի զգացողությունը:

Պարզվում է, որ 1880 թվականին հայտնի մեկենաս և արվեստաբան Չարլզ Էրֆուսին պատվիրում է Էդուարդ Մանեին նկարել «Մի կապ ծնեբեկ»: Գինը նախապես պայմանավորվում են՝ 800 ֆրանկ: Մանեն նկարում է իր հայտնի ծնեբեկով նատյուրմորտը, որը պատվիրատուն այնքան է հավանում, որ նկարիչին 800-ի փոխարեն ուղարկում է 1000 ֆրանկ:

Մանեն, առանց երկար մտածելու, նկարում է ևս մի նատյուրմորտ, որտեղ պատկերում է ծնեբեկի մի ցողուն, որն ուղարկում է Շառլ Էֆրուսիին։ Բնականաբար նկարին կցելով ուղեկցող նամակ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ես ուղարկում եմ ձեր փնջից պակասող մի ցողունը»:
Այսպիսով, Էրֆուսին 1000 ֆրանկով ձեռք է բերում երկու նատյուրմորտ:

Իսկ Մանեն երբեք չէր կարող պատկերացնել, որ իր կատակային նկարը մի օր կցուցադրվի փարիզյան առաջնակարգ թանգարանում` հիացնելով միլիոնավոր արվեստասերների։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք