Սպորտ 4 տարի առաջ - 22:38 11-06-2022

Լավ կազմակերպված խաղ, բախտ, շնորհավորանքներ... այսպես խոսեց Կապառոսը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության Բ լիգայի առաջին խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվել է Ուկրաինայի ընտրանուն։

Հանդիպումից հետո կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։ Որքան էլ տարօրինակ է, Կապառոսին հարցեր հղած հայ լրագրողն այլ կարծիք ուներ մեր ֆուտբոլիստների խաղի մասին՝ այն որակելով «լավ կազմակերպված»...

Կապառոսը, բնականաբար, համաձայնեց՝ նշելով, որ հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը։ Իհարկե, պարոն Կապառոս, 0։9 հաշիվն էլ չէր համապատասխանում և ընդհանրապես, ոչ մի պարտության հաշիվ չի համապատասխանում խաղի տրամաբանությանը։

Իսպանացի մասնագետը դարձյալ դժգոհեց գրաֆիկից՝ այն որակելով «բարբարոսություն»։ Ուղղակի ընդգծենք, որ միայն Հայաստանի հավաքականը չէ, որ առաջնորդվում է նման խիտ գրաֆիկով։ Թարմ տեսք ունեցող Ուկրաինայի հավաքականը նշյալ ժամանակահատվածում էլ մեկ հանդիպում ավելի է անցկացրել...

Պարոն Կապառոսին պարզապես պետք է հասցնել, որ նա հեռացել է իրական աշխարհից։ Դրա վառ ապացույցն է նրա այս միտքը. «Շնորհավորել եմ տղաներին։ Շարունակում եմ պնդել, որ ֆուտբոլում բախտի գործոնը կարևոր դեր է խաղում։ Այսօր բախտը մեզ չժպտաց»։

Պարզապես դժվար է, անհնար է ընկալել մասնագետի մտքերը... Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է մի մասնագետ, ում պատկերացումները պարզապես աղերս չունեն իրականության հետ։

Ասուլիսի տեսանյութը.

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան