Ներքին 4 տարի առաջ - 19:47 11-06-2022

Վայոց ձորում հերթական քննարկումն է անցկացվել հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի մշակման շուրջ

Հունիսի 9-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» մշակմանն ուղղված հերթական հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչությունների և մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներ։ Ծրագրի առանձին դրույթների իրազեկմամբ հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիաննա Ղահրամանյանը և «Օզոնային շերտի պահպանության ծրագրի» տվյալների հավաքագրման փորձագետ Սամվել Գրիգորյանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրն ուղղված է ջերմոցային գազեր հանդիսացող հիդրոքլորֆտորածխածինների և դրանք պարունակող սարքավորումների վերաբերյալ տվյալների հավաքագրմանը:

Գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում, որը ենթադրում է հիդրոֆտորածխածինների չափաքանակի որոշում՝ հիմքում ունենալով այդ ոլորտում Հայաստանի տնտեսական կարիքների գնահատումը:

Հայաստանի պարտավորությունները բխում են 2019 թվականին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացմամբ: Միջոցառումների իրականացման աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ 10 մարզերը և մայրաքաղաք Երևանը:

Քննարման ընթացքում Լիաննա Ղահրամանյանը նշեց, որ մարզային միջոցառումների շրջանակներում ծրագրի փորձագիտական խումբը ոլորտի մասնագետների ուղեկցությամբ այցելելու է սառնարանային կայանքներ, ինչպես նաեւ օդորակման համակարգերով զինված օբյեկտներ, որպեսզի հավաքագրի ճշգրիտ տվյալներ, որպեսզի այդ տվյալների հիման վրա ծրագիր մշակվի հնարավորինս անթերի և արդյունավետորեն դրվի գործողության մեջ: Այս առումով կարևորվեց Շրջակա միջավայրի նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների ու «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատման ծրագրի» համակարգողների և փորձագետների փոխհամագործակցված աշխատանքը ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան