Սպորտ 4 տարի առաջ - 19:00 11-06-2022

Ուկրաինա - Հայաստան՝ 3։0. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ուկրաինայի ընտրանուն։ Լեհական Լոձ քաղաքում կայացած խաղում ուկրաինացիները հաղթեցին 3։0 հաշվով։

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ է ունեցել. հայ ֆուտբոլիստները փոքրիշատե կարողացել են չեզոքացնել մրցակցին։

Հանդիպման 61-րդ րոպեին Ռուսլան Մալինովսկին հաշվենկատ հարվածով գնդակն ուղարկել է Դավիդ Յուրչենկոյի դարպասը։ 77-րդ րոպեին Օլեկսան Կարավաևը կրկնապատկել է հաշվի տարբերությունը։ Ուկրաինացիները ևս մեկ գոլ են խփել խաղավերջում. 84-րդ րոպեին Վիտալի Միկոլենկոն հաշիվը դարձրել է խոշոր։

Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի ազգային թիմն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ մնալով 3 միավորով։ Հայաստանի ընտրանին հունիսի 14-ին հյուրընկալելու է Շոտլանդիայի հավաքականին։

Ուկրաինա - Հայաստան հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան