Ներքին 4 տարի առաջ - 19:51 10-06-2022

Ռուսաֆոբ պայքարիստներն այսօր Մոսկվայի լոբբինգով են զբաղված․ Աբրահամ Գասպարյան

Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Արա՛, բայց դուք ի՜նչ չստացված կապիկ եք...

Մի դեպք հիշեցի 2018-ից, երբ դեռահասների արբունքով տարված այս խեղկատակները նոր էին եկել իշխանության: Այն ժամանակ Հանրային հեռուստաընկերությունում վարում էի իմ հեղինակային կիրակնօրյա՝ «Օրակարգ» վերլուծական հաղորդումը: Վաղուց իմ պատվավոր տեղն ունեի այս տգետների «բլեք լիսթ»-ում:

Յու. Խաչատուրովի՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետկանչից ու Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի աղմկահարույց այցից հետո, թողարկումներից մեկի ժամանակ խոսեցի ՀՀ ռազմաքաղաքական անվտանգության համատեքստում ՀԱՊԿ նշանակության ու կարևորության մասին, վերլուծում էի մեր պետության անելիքներն այս հարցում, էժան սպառազինություն ձեռք բերելու հնարավորությունից մինչև ՀԱՊԿ առանձին երկրների հետ ռազմական բաղադրիչով գործակցության զարգացումը՝ չեզոքացնելու բաքվի ազդեցությունը: Չերկարե՛մ: Թողարկումից անմիջապես հետո համբակների իշխանության ամենաբարձր պաշտոնյաներից մեկն ինձ ասաց, որ ՀԱՊԿ-ն, բառացի եմ մեջբերում՝ «կույրաղիք կառույց ա, որից պետք ա ձերբազատվել ու մենք դա անելու ենք»:
Պատասխանեցի. «վախենամ Հայաստանն ամբողջությամբ գցեք Ռուսաստանի անվտանգային թակարդում ու զրկեք մեզ խուսանավելու հնարավորությունից»։

Այսօր ՀԱՊԿ կարևորության մասին մտոք գաճաճների այս խունտան չգիտի ինչպես բարձրաձայնի, միայն թե մնան իշխանության ղեկին: Ռուսաֆոբ պայքարիստներն այսօր Մոսկվայի լոբբինգով են զբաղված:

Արա, բայց ի՜նչ չստացված ժժանք եք....»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով