Արտաքին 4 տարի առաջ - 18:54 10-06-2022

ԱՀԿ-ն կոչ է արել «ավելի խորը» ուսումնասիրել լաբորատորիայից COVID-19 արտահոսքի ծագման վարկածը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ուսումնասիրել COVID-19-ի ծագման բոլոր վարկածները, այդ թվում՝ լաբորատորիայից վիրուսի արտահոսքի վարկածի «ավելի խորը» ուսումնասիրություն կատարել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՀԿ հաշվետվությանը։

ԱՀԿ-ի փորձագետները նշել են, որ պատմության մեջ արդեն իսկ եղել են հիվանդությունների բռնկումներ՝ կապված լաբորատոր միջադեպերի հետ, ուստի այս «խիստ քաղաքականացված» վարկածը չի կարելի բացառել։

Ավելի մանրակրկիտ հետաքննության համար, ԱՀԿ-ի կարծիքով, անհրաժեշտ է մի շարք հարցազրույցներ անցկացնել լաբորատորիայի անձնակազմի հետ, որոնց հանձնարարված է եղել կենսաանվտանգության և կենսապաշտպանության կառավարումը: Հաշվետվության ծանոթագրություններում նշվում է, որ Չինաստանից, Ռուսաստանից և Բրազիլիայից ԱՀԿ-ի փորձագետները չեն համաձայնել կորոնավիրուսի լաբորատոր արտահոսքի վարկածը հետաքննելու կոչի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում